Ռուբեն Վարդանյանի ելույթը վարչապետի հետ հանդիպման ժամանակ ուշագրավ էր նրանով, որ նա փորձեց իրեն վեր դասել վարչապետից, ինչը նույնիսկ վատ երազում չէր կարող անել նախորդ վարչապետների ժամանակ: Ինչն էր դրա պատճառը, սեփական էգոն, ինչ որ դժգոհություն, թե հստակ ծրագրված ակտ:
Եթե առաջարկում է խոսել նաեւ անհարմար բաներից, խնդրեմ:
Բայց թող նշի, թե անհարմար բաներ ասելու հնարավորությունը նոր է ընձեռնվել, ասի որ նախորդ իշխանության ժամանակ ինքը ծպտուն չէր կարող հանել նույն թեմաներով, այն էլ հրապարակային:
Բայց տես, չէ, առանց ամաչելու այնպես է խոսում, թե ինքը միշտ էլ այդպիսի հարցեր բարձրացրել, ինչը իհարկե այդպես չէ:
Իսկ ինչու ռուսերեն: Երեւանում ծնված մեծացած, Հայաստանի հետ մշտական կապեր ունեցող մարդը, հայազգիների հավաքում, Հայաստանի ղեկավարին հարց է տալիս ռուսերեն:
Ինչու? Իր լավ ռուսերենն է ցույց տալիս: Չէ, Արա Արբրահամյանից շատ հեռու չի գնացել:
Չէ, ինքը ուզում է ցույց տալ, թե որ երկիրն է ներկայացնում եւ խոսում է տան տիրոջ տոնով, եւ ուղղում է իր խոսքը մեկ այլ լսարանի, ռուսական: Որ ցույց տա, որ ինքը ով է եւ ում կողմից է, որ կասկած էլ չմնա: Չմնաց:
Իսկ ինչ՞ու է ակնարկում ՌԴ երկու միլիոննանոց հայ համայնքը: Սա սադր՞անք է, թե շանտաժ:
Ինչ՞ու է մենք պետք է իրենց ճակատագիրը ավելի կարեւոր համարենք մեր պետական շահից: Իրենք իրենց ընտրությունը կատարել են՝ ապրել մի երկրում, որտեղ նրանց կարող են պատժել իրենց հայրենիքում տեղի ունեցածի համար: Այդ մտավախությունը իհարկե չունեն ԱՄՆ եւ Եվրոպայի մեր համայնքների ներկայացուցիչները:
Իսկ Ռուբեն Վարդանյանը ունի:
ՀՀ քաղաքացիները չպետք է իրենց երկրի ճակատագիրը որոշելիս կախված լինեն այլ երկների քաղաքացիների շահերից:
Իսկ ինչու է ինքը, տնտեսագետ, նախորոք պատրաստված, բանկային տոկոսադրույքի մասին հարց է տալիս վարչապետին: Ուզում է ցույց տալ իր մտահոգությ՞ունը, թե ինտելեկտը:
Իհարկե, ոչ: Ուզում էր Նիկոլին բռնացնել, սակայն ինքը ընկավ թակարդի մեջ: Ասա թե, մեծ բանկ ունես, 4-5% միջոցներ ես վերցնում, 14% վարկ ես տալիս: Դե իջեցրու քո բանկում տոկոսադրույքը, ԿԲ-ին մի սպասի: Այդ էլ չեղավ, փող է սիրում:
Իսկ ինչու է իր եւ իր նմանների ներդրողի դառը ճակատագրից է բողոքում: Թե ինչքան տալիս ենք, ասում են, էլի տվեք:
Իսկ ինչ էր ուզում ասեին, արձան էր ուզում Նժդեհի կողքին, իր անունով փողոց թե շաբաթվա օր: Ներդրման համ՞ար:
Չէ, վարորդ կանգնի, իջնող կա:
Պարոնայք: Ներդրումը՝ դա բիզնես է, շահույթ ստանալու նպատակով:
Էդ իր որ մի ներդրումն է եղել բարեգործական:
Ասում են, թե ճոպանուղի է սարքել մեզ համար, ամենալավը աշխարհում: Հասկացանք, բայց դե տոմս է վաճառում, ձրի չի փողնում, ոչ մեկի էլ չի նվիրել, իր սեփականությունն է:
Ասում են, թե այդ ճոպանուղին իր ներկայությամբ Հայաստանին լավ համբավ է ստեղծում, տուրիստներ են գալիս: Մի րոպե, Marriott էլ է ստեղծում, HSBC էլ, BurgerKing էլ: Դե որն է տարբերությունը:
Չէ իսկ ինքը UWC դպրոցն է ստեղծել, Հայաստանի համբավն է բարձրանում, սովորելու համար տալիս է զեղչեր եւ կրթաթոշակներ:
Եւ ի՞նչ: Լավ է արել ստեղծել է: UWC ամբողջ աշխարհում դա նորմալ բիզնես պրոեկտ է: Համբավի համար նույնն են անում Marriott, HSBC, Radisson: Ինքը ինչքան ձեղչ ու կրթարոշակ է տալիս ՀՀ քաղաքացիներին` տաս այդքան տալիս է օտարերկրյա ուսանողներին: Մի գուցե ավելի լավ է նրանք խոսեն, ոչ թե մենք:
Ավրորա մրցանակն է ստեղծել, Կլունիին է բերել: Մի րոպե , մ՞եզ համար, թե ավելի շատ իր սեփական փառասիրության:
Բացի դրանից մեզ համար Ամուլսարի հանք է կազմակերպել կամ օժանդակել: Այ դրա համար գրան մերսի:
#մշտադիտանցում