замкнувшись в мыслях и образах

Գործարարների արկածները

Ռուբեն Վարդանյանը իր դժգոհությունը հայտնեց Ռազմավարական Նախաձեռնությունների Կենտրոնի, ՌՆԿ, փակման վերաբերյալ: Ասեց, թե լավ չի տենց փակելը, մի հատ պետք էր մեզ հետ հաշվի նստել, հարցնել, քննարկել փակման հարցը: Թե չէ ուղարկել են ծանուցում:

Իմ շատ հարգված ընկերներիս հետ էլ ունեցանք տարաձայնություններ դրա վերաբերյալ: Իրենց կարծքիով չի կարելի փակել համատեղ նախագիծը, որի մեջ շատ ներդրողներ են եկել, մասնակցել են հայտնի գործարարներ: Ասում են, թե ոնց կարելի է ինվեստորներին խաբել, համատեղ նախագիծը այդպես փակել:

Բայց այստեղ Ռուբեն Վարդանյանը, մեղմ ասած, խորամանկում է:
Չկա ոչ մի համատեղ նախագիծ եւ չի էլ եղել: Չի եղել ոչ մի ներդրում այդ հիմանդրամի միջոցով եւ ներդրումները անելը չի եղել դրա նպատակը:

Կառավարությունը 2016ին ստեղծում է մի հիմնադրամ:

Որոշման մեջ ասվում է, որ.
1.2. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
3.1. Հիմնադրամի սկզբնական միջոցները ձեւավորվում են հիմնադրի կողմից հիմնադրամին փոխանցված գույքից:

Այսինքն միակ հիմնադիրը պետությունն է , գումարն էլ տալիս է պետությունը:
Հիմանդրամի անունը՝ ՌՆԿ, նպատակները՝ “տեսլականների մշակում”, “կառավարությանն աջակցության ցուցաբերում”, ”բարեփոխումների աջակցություն”, “արդյունքների վերլուծություն”, “ծրագրերի նախագծում” եւ նույնիսկ “աշխատանքների մշտադիտանցում” (չեմ պատկերացնում ինչ է)

Ամեն ինչ նախորդ կառավարության ոճով՝ ձեւը, այն է փաթեթավորումը գերակայում է, բովանդակությունը՝ խիստ կասկածելի:
Վարձեցին գրասենյակ, ընդունեցին բարձր աշխատավարձով աշխատակիցների: Հավաքվում, խոսում էին, մտքեր փոխանակում:

Անցավ 1.5 տարի:
Ո՞րն են աշխատանքի արդյուքները: Հիմնադրամի կայքում դրա մասին ոչինչ չկա: Ի դեպ, կայքը մի քանի հասարակ էջից է բաղկացած:
Չկան հիմնադրամի նպատակները, նախագծերը, աշխատակիցների եւ հոգեբարձուների մասին տեղեկատվություն:
Չկա ոչ մի հաշվետվություն, ոչ ֆինանսական, ոչ էլ գործնական: Նշվում է միայն որ “Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը հանդիսանում է կարևորագույն գործիք Հայաստանում առանցքային բարեփոխումների իրականացման համար:” Ոնց ասեք:

Ինչով էր զբաղված հարկատուների փողերով ֆինանսավորվող այս հիմնադրամը, ես չհասկացա: Ու աչքից ոչ ոք չհասկացավ:
Միայն անարդյունավետ ծախսերի պատճառով դրա փակելը արդեն իսկ հիմնավորված է: Էլ չեմ ասում աուդիտ անկացնելու անհրաժեշտության մասին:

ՀՀ Կառավարությունը ունի փակելու որոշումը միայնակ կայացնելու բոլոր լիազորությունները, որպես ՄԻԱԿ հիմանդիր:

Սակայն ուշագրավը նոր է սկսվում:

Վարչապետը հարց տվեց Վարդանյանին, թե ինչու ոչինչ չարեց հիմանդրամը, ինչու արդյունավետ չեղավ: Եթե այդպես հետաքրքրված ես, ուրեմն պետք է իմանաս պատճառը:
Պարզվեց ոչ, Վարդանյանը միայն պահանջատեր է, այլ ոչ թե պատասխանատու:
Ասեց, թե գնացեք Կարեն Կարապետյանին հարցրեք:

Մի րոպե, վարորդ կանգնի, իջնող կա:

Այսինքն Վարդանյանը չի հերքում, որ այդ հիմնադրամը անարդյունավետ է աշխատել:
Ստացվում է 1.5 տարի հիմնադրամի անգործության ժամանակ ինքը պահանջատեր չէր, անհանգիստ չէր, պատասխանատու չէր: Կամ էլ հին համակարգում սուր հարց չէր կարող տալ:
Հիմա չհերքելով անիմաստ ծախսերը, կպնում է հաղորդակցության խնդիրներին, թե ծանուցումը կարող էր այլ լիներ: Թե արդյունավետի պատասխանատուն ՝ Կարենն է, փակելու՝ Նիկոլը:
Հիմա ես ուզում եմ հասկանալ Վարդանյանի դերը այդ հիմանդրամում, իր խնդիրները, հետքրքրվածությունը, եւ պատասխանատվության այն չափը, որով նա պահանջում էր փակելուց առաջ իրեն հարցնել:
Ուզում եմ եւ պահանջում:

ՀԳ: Էն մշտադիտանցումը ինչ էր է : Մտքովս ինչ ասես անցնումա:

#մշտադիտանցում

Latest from Armenian

Paix aux chaumières, guerre aux châteaux

Կենտրոնացված տնտեսություն թէ ազատ լիբերալ զարգացում: Այս հարցն է պետք տալ, տնտեսական հեղափոխությունից
Перейти к началу