замкнувшись в мыслях и образах

Չէ որ դուք աստղ եք

Չէ որ դուք աստղ եք

Չէի պատկերացնի , որ պաշտպանելու եմ ՊԵԿ-ի դիրքորոշումը, բայց դե ստացվեց:
Ու պատճառը ՝ շերշելյաֆամ:
Այսօր ֆեմինաների օր էր, չնայած իմ ֆեմիայի պատկերացումները մի քիչ այլ են:

Իմացա որ կա շոուբիզնեսի ներկայացուցիչ Ջուս անունով:
Ով հակադարձեց ՊԵԿ նախագահի այն պնդմանը , թե երգիչները պետք է եկամտահարկ վճարեն իրենց եկամուտներից

Հնչեց “Ինչ ենք ստանում, որ մի հատ էլ հարկ տանք” “Էդ առաջ կար հազար դոլարանացող ելույթ, հիմա տենց բան չկա”, “Հայաստանում ինձ չեն գնահատում դրա համար 30,000 դրամ են տալիս”:

Իհարկե ամենալավը “Կարող եք տեսնել, թե դրսի համերգներին ինձ ինչպես են ընդունում, բայց այստեղ գումար չկա, չկա այն գումարը, որին արժանի է իմ ելույթը”:

Ակնարկ 1. Իսկ ինչ՞ով եք դուք ուսուցչից, բժշկից եւ վարորդից վեր: Այդ մարդիկ էլ ծանր աշխատում են, սակայն ամեն մի կոպեկից հարկ են վճարում: Նույնիսկ 30,000 դրամ ԱՄՍԱԿԱՆ աշխատավարձից:

Ակնարկ 2. Եթե դրսում տենց լավ են ընդունում եւ վճարում, տեղեկացնեմ, որ այդ գումարներից էլ պետք հարկ վճարել Հայաստանում: Օրենքն է այդպես ասում:

Ակնարկ 3. Եթե ելույթի գինը 30,000 դրամ է, հրավիրում եմ երգելու մեր հավաքույթին: Օրը թող ինքը ընտրի:

Իսկ եթե լուրջ, մեր երգիչների մոտ ինչ-որ աստղայինի խնդիր կա: Մենք այսպիսի լավը , չեք գնահատում, կփախչենք երկրից:
Ինչ ասեմ բարի ճանապարհ:

Ես մի երգիչ Արսեն, ազգանունը չեմ հիշում, ավելի խիստ ասեց:
Հարկ չեմ տա, թող պետությունը պաշտպանի իմ հեղանակային իրավունքները:
Կարելի է համաձայնվել, որ պետությունը իր այդ պարտականությունում թերացել է, բայց քանի անգամ է Արսենը դատի տվել խախտողներին, ռադիոկայաններին, խանութներին եւ ռեստորաններին: Համոզված եմ ոչ մի անգամ, քանի որ շահերը շատ են հատվում:

Սակայն պետության թերացումը հարկ վճարելու պարտավորության հետ կապ չունի: Պետությունը նույնպես թերացել է առողջապահության, կրթության, ճանապարհաշինարարության, անվտանգության հարցերում:

Եւ ինչ, Արսեն: Նույնիսկ այդ դեպքում դու օգտվում ես թերի բժշկությունից, դպրոցից, ճանապարհներից, ոստիկանությունը եւ բանակը ինչ որ չափով պաշտպանում են քեզ:

Ո՞վ դրա համար վճարի:

Ուսուցիչները, բժիշները, վարորդները:

Չէ որ դուք աստղ եք :

Latest from Armenian

Paix aux chaumières, guerre aux châteaux

Կենտրոնացված տնտեսություն թէ ազատ լիբերալ զարգացում: Այս հարցն է պետք տալ, տնտեսական հեղափոխությունից
Перейти к началу