замкнувшись в мыслях и образах

Հեղափոխությունը ստեղծեց մեզ

Ամեն մի հեղափոխություն միայն այն դեպքում ինչ որ բան արժե, եթե այն կարող է իրեն պաշտպանել:

Մեր պասիվ մենթալիտետը թույլ տվեց, որ ստեղծվեն եւ բարգավաճեն մեր ժամանակի Շվոնդերներն ու Շարիկովները: Մի ողջ ազգի ճակատագիր սկսեցին որոշել Արփինեներն եւ Շուշանները, ազգի քաղաքական դեմքեր դարձան Աշտոտյաններն եւ Շարմազանովները, ազգի հերոսներ՝ Մանվելները:

Քսան տարի մի ողջ ազգի արյուն խմածները, մեծ ազգը ամբողջ աշխարհով խայտառակ արածները, սրբապղծությունը օրվա նորմ սարքածները չպետք է ունենային բարոյական հնարավորություն եւ երես ազատ խոսելու եւ մարդկանց հեգնելու:
Նրանք պետք է մկան ծակը մտած աղոթեին, որ դրանով պրծնեն: Քսան տարի իրենց որջով որբերի հացը գողացողները չպետք է իրավունք ունենային գանգատվել իր երեխաների զգացմունքներից:

Հանրապետական կուսակցությունը պետք է միանգամից հայտարարվեր հանցավոր կազմակերպություն, ոչ թե բանակցությունների կողմ:

Բայց չէ, դե արի ու տես, որ իրենց պես արնախում չլինելը հասկացան որպես թուլության նշան:

Հեղափոխության առաջնորները մի փոքր այլ ուժա-որակական հատկություններ ունենային, ապա պատկերը այլ կլիներ: Այդ հեգնող արնախում դավաճաններից մի քանիսը կարող էին պարզապես անհետանալ, ոնց որ ֆիլմերում:
Կրակողը չպետք է ատրճանակը թափ տա: Պետք է նենց լինի որ կրակելուց հետո ոչ ոք չհասկանա, թե ինչ կատարվեց:
Վարչապետը շատ լուրջ գործողությունների է անցել, նա գնում է շատ դժվար եւ վտանգավոր ճանապարհով:
Իհարկե կար ավելի անվտանգ ճանապարհ՝ դավաճաններին պարտադրել կապիտուլյացիա: Ոջզ ազգը դա կողջուներ եւ կողքին կկանգներ:
Եթե այդ ճանապարհին մեր ազգի մարմնի վրա գոյացած չարորակ ուռուցքը հեռացվեր, ոչ ոք չեր հարցնի, թե էդ ոնց եղավ: Ավելին, դրա պատասխանատվության մի մասնիկը բոլորս կվերցնենք մեր վրա:

Բայց որոշողը վարչապետն է:

Ու եթե մեր հեղափոխությունը չի կարող իրեն պաշտպանել, ուրեմն նա ոչինչ չարժե:
16 օր պաշարել Ազգային ժողովի շե՞նքը: Խնդիր չկա:
Թույլ չտալ, որ այլ տեղ հավաքվեն իրենց խաղերը տա՞ն: Հանգիստ:
Արգելափակել դավաճանների տեղաշա՞րժը: Կարվի:

Իսկ եթե մի կերպ ընտրեն իրենց համար վարչապետ ուրեմն մի ազգ , իր նոր որակներով այնպես կանի, որ այդ ոհմակի համար կյանքը դառնա դժոխք:

Որ Հայրենիքը իրենց վիժի:

Մենք իրենց երկիր եւ Հայրենիք տալու չունենք:
Մենք զարթնել ենք: Մենք ազատության ու արժանապատիվ կյանքի հոտը առել ենք: Մենք հիմա ուրիշ ենք:

Դանտոնը կասեր ՝ Ոչ թե մենք ստեղծեցինք հեղափոխությունը, այլ հեղափոխությունը ստեղծեց մեզ:

#մշտադիտանցում

Latest from Armenian

Paix aux chaumières, guerre aux châteaux

Կենտրոնացված տնտեսություն թէ ազատ լիբերալ զարգացում: Այս հարցն է պետք տալ, տնտեսական հեղափոխությունից
Перейти к началу