Paix aux chaumières, guerre aux châteaux

Կենտրոնացված տնտեսություն թէ ազատ լիբերալ զարգացում: 
Այս հարցն է պետք տալ, տնտեսական հեղափոխությունից առաջ: Թե չէ ասում են սկսվել է բայց …

Ուր ենք գնում եւ ինչ ենք ուզում:

Ինչով է վտանգավոր կենտրոնացված տնտեսության ճանապարհը:

Կենտրոնացված տնտեսությունը իրենից ներկայացնում է մի համակարգ, որտեղ մի քանի մեծ սուբյեկտներ տնօրինում են տնտեսության հիմնական մասը: 
Դա լինում է պայմանավորված բնական պատճառներով, օրինակ տնտեսության եւ պետության եկամուտների մեջ հանքարդյունաբերության գերակայությամբ: Օրինակներ, նաֆթագազային թագավորություններ եւ Ռուսաստան:
Մեկ այլ դեպք են զարգացման փուլում գտնվող կվազիազատ տնտեսությունները, որտեղ արագ զարգացման համար, որոշ արտոնություններ, ազատություն եւ աջակցություն է տրվում կվազիպետական ընկերություններին, որոնք ժամանակ անց դառնում են մեծ կոնգլոմերատներ:

Վառ օրինակներն են Գերմանիան 19-րդ դարի վերջում եւ 20-րդ դարի սկզբում իր կոնցեռններով, Ճապոնիան նույն ժամանակաշրջանի իր ձայբացուներով եւ Կորեան 60-ականներին՝ իր չեբոլներվ: 
Դրանք ներդնում են վերտիկալ ընտեգրված համակարգեր եւ դառնում են եւ արդյունաբերող եւ մշակող եւ արտադրող եւ վաճառող եւ նաեւ սպառող: Սկզբնական շրջանում իհարկե դա ապահովում է արագ աճ, քանի որ մրցակցային կապանքներով չզսպված ընկերությունները զարգանում են, թե երկրի ներսում, կլանելով բոլոր ռեսուրսները, թե դրսում, սկզբնական էժան աշխատուժի, հումքի եւ պետական աջակցության հաշվին: Սկսվում է արտահանում եւ էքսպանսիա: Սակայն մրցակցային անհավասար պայմանները ամբողջովին սպանում են ներքին փորք տնտեսվարողների զարգացումը, մի մեծ աշխտանքային եւ ինտելեկտուալ ներուժ մնում է չպահանջված: Նրանք կամ դառնում են վարձու աշխատողներ, կամ էլ միկրոբիզնեսմեններ առանց զգալի աճի հեռանկարների: Կամ էլ լքում են երկիրը:
Պետությունը մտածում է, թե, ոչինչ, հիմա մեզ աճ եւ զարգացում է պետք, արտաքին մարտահրավերներ կան եւ այլն, զարգանանք, փող աշխատենք, մարդկանց աշխատանքով ապահովենք, հետո դրանց կզսպենք, կստեղծենք մրցակցային պայմաններ եւ կզարգացնենք ”փոքր” տնտեսությունը:
Սակայն բարի կամքով հետո չի ստացվում, Գերմանիայում կոնցեռնների գերակայությանը վերջ տվեց պատերազմը, Ճապոնիայում ձայբացուները պատերազմից հետո միայն ձեւափոխվեցին ավելի ժամանակակից ձեւի, քեյրեցուների, իսկ Կորեայում դրանք դեռ գերակայում են: Նույնն է նաֆթային թագավորություններում եւ Ռուսաստանում:
Այս ճանապարհը այնպես չէ, որ սխալ է, սակայն երբ պետությունը որոշում է գնալ դրանով, այն իրավունք չունի նրանց համար սահմանել հարկման եւ սոցիալական պարտավորությունների սովորական պայմաններ: Քանի որ այդ ընկերությունները արդեն իսկ օգտվում են տարբեր արտոնյալ պայմաններից, փաստորեն գրավելով տնտեսությունը եւ կառավարելով ազգային հարստությունը: Դրանք պետք է վճարեն լրիվ այլ ռենտա հարկերի եւ այլ վճարների տեսքով, որով կապահովեն մնացած ազգաբնակչության սոցիալական խնդիրների լուծումը:
Հայկական չեբոլները՝ Ալեքսգրիգ, Սասգրուպ, Մուլտիգրուպ, Սիլ կոնցեռն, Ֆլեշ, Էրնեկյան եւ այլոք արդեն իսկ տիրացել են հիմնական արդյունաբերական, գյուղատնտեսական, առեւտրային եւ բնական պաշարների ռեսուրսներին: 
Նրանք տնօրինում են տնտեսության զգալի մասը ի հակառակ պետական վիճակագրությանը եւ հակամենաշնորհային մարմինների, որոնք չեն տեսնում դա թե ստվերային կոմպոնենտի, թե սեփական ձեռնահասության պակասի պատճառով: 
Այդ կոնգլոմերատները զբաղվում են ամեն ինչով, մեծածավալ ներկրումով, արտադրությամբ, մանրածախ եւ մեծածախ առեւտրով, ծառայություններով, գյուղատնտեսությամբ, բանկային եւ վարկային գործով, ապահովագրությամբ, շինարարությամբ եւ տրանսպորտով:
Այս վիճակում նշված ոլորտներում ոչ մի նոր սկսող ձեռներեց ոչ մի շանս չունի նորմալ զարգանալու, քանի որ արդեն իսկ սահմանված են անհավասար պայմաններ, թե հարկային, թե ֆինանսական եւ թե համակարգային:
Եթե պետությունը պահպանելու է այդ վիճակը, ապա զոհաբերելու է փոքր տնտեսոթյունների հարմոնիկ զարգացումը, փոքր արտադրությունները, առեւտուրը, շինարարությունը եվրոպական երկրների օրինակով: Սակայն այդ դեպքում գոնե պետք է սահմանվել ռենտայի հարկման առանձին սկզբունքներ, այսինքն նոր հարկային կանոններ: Այդ եկամուտներով պետությունը կարող է գոնե ինչ որ սոցիալական արդարություն ապահովել ձեռներեցության հնարավորությունից զրկված մնացած քաղաքացիների համար: Օրինակ, բարձր թոշակներ, նպաստներ, բուժօգնություն եւ կրթություն:
Այդպես են վարվում նույն Կորեայուն, նաֆթային թագավորություններում: Ռուսաստանը մի քիչ այլ ուղի ընտրեց:

Չնայած դրան այդ կենտրոնացված տնտեսության տարբերակը հեռանկարային չէ մի քանի պատճառով:
1. Այն սահմանափակում է ակտիվ շերտի հնարավորությունները սեփական բիզնեսի եւ հարստություն ստեղծելու մասով: Չէ որ ոչ բոլորն են ուզում վարձու աշխատող լինել: Եւ նրանք կարող են մի օր փորձել այլ երկրում:
2. Կենտրոնացված տնտեսության պահպանումը կասկածի տակ կդնի արդարության սկզբունքը, հաշվի առնելով, թե ինչ ճանապարհով են նոր օլիգարխները տիրացել այդ ունեցվածքին:
3. Հստակ կապիտալիստական եւ ձեռնարկատիրական ավադույթներ եւ մրցակիցներ չունենալը կարող է բերել նրան, որ այդ կոնգլոմերատները կկառավարվեն ոչ արդյունավետ:
4. Հսկայական ֆինանսական եւ վարչական ռեսուրսներ կուտակելը կարող է ստեղծել մեծ ռիսկեր, որ այդ կոնգլոմերատները կօգտվեն դրանցից, պարտադրելով պետությանը իրենց շահերի պաշտպանությունը, լոբինքի եւ այլ տարբերակների միջոցով:
5. Պետությունը այդ զարգացման մոդելը, որպես ժամանակավոր մոդել, որդեգրելուց հետո, դժվար թե կարողանա կամավոր վերադառնալ ազատ տնտեսական մոդելի: Գերմանիայի, Կորեայի եւ Ճապոնիայի պատմությունը՝ վառ օրինակ են:
Ազատ տնտեսական մոդելին անցնելը ամենեւին չի նախատեսում ընկերությունների ազգայնացում: Չնայած ներկա վիճակում դրա ընտրովի կիրառումը անհրաժեշտ է: 
Պարզապես պետք են հստակ հակամենաշնորհային եւ միջոլորտային սահմանափակումներ: 
Դրանցից կարող են լինել
1. Չի կարող մի ընկերություն ունենալ երեք հիպերմարկետից ավելի մեկ քաղաքում: 
2. Չի կարող գերակա դիրք ունեցող ներմուծողը ունենալ մանրածախ վաճառքի զգալի ծավալներ: 
3. Չի կարող մեծ հողատերը այդ հողը չմշակել: 
4. Հողի հարկը հողի ինչ-որ չափից հետո պետք է կտրուկ բարձրանա: 
5. Դատարկ եւ չօգտագործվող առեւտրային, արդյունաբերական եւ այլ տարածքների գույքահարկը պետք է կտրուկ բարձրանա: 
6. Ինչ որ սահմանից ավել նվիրատվության եւ ժառանգության դեպքում պետք է եկամտահարկ սահմանվի, որպեսզի չխրախուսվի անբան ժառանգների անհոգ գոյությունը դարեր շարունակ: Նաեւ կվերացվի այսպես կոչված ”ապակյա առաստաղը”:

Դա կբերի հասարարական համերաշխության ինչ որ աստիճանի, քանի որ Հայ Ազգը եւ հասարակությունը յուրահատուկ են նրանով, որ դարեր ի վեր մեր հասարակությունում չեն եղել ստրուկներ: Իսկ հիմա դրա մասին հիշելը շատ ժամանակին է: 

#մշտադիտանցում#Paixauxchaumières