Ուր ենք գնում եւ ինչ ենք ուզում

Փոփոխությունների համար պետք է հստակ հասկանալ, թե ուր ենք գնում եւ ինչ ենք ուզում: Կարճ ասած՝ մեր օրակարգը: Առանց օրակարգի փոփոխությունները կլինեն անիմաստ, որովհետու համապատասխան օրակարգի համար ներկա հարկային օրենսգիրքը նույնպես կարող հիանալի ծառայել:

Հարկային օրենսգրքի փոփոխություններ

Հարկային օրենգիրքի փոփոխությունների կարիքը այս պահին չկա մի քանի պարզ պատճառներով: 
1. Դա շատ մեծ աշխատանք է եւ կտեւի մեկ տարուց ավել, իսկ նախագիծը հիմնականում ծանրացնում է հարկային բեռը փոքրերի վրա:
2. Փոփոխությունները՝ մեծ ստրես է հարկատուների համար
3. Հարկային օրենսգիրքը այդքան վատը չէ, որպեսզի այդքան փոփոխություն անել, Միաժամանակ օրենսգիրքը բարդ չէ, ամեն մի հարկատու կարող է կարդալ այն մասը, որը վերաբերվում է իրեն:

Հավասար հարկային դաշտ բոլորի համար:

Հավասար հարկային պայմանները այսօրվա իրավիճակում չեն կարող արդարացված լինել: Պատճառն այն է, որ այսօր ձեւավորված տնտեսությունը արդեն իսկ բեեւռված է: Մեծ խաղացողները շատ մեծ առավելություններ ունեն մնացածի նկատմամբ, դիրքային եւ ֆինանսական: 
Արտոնյալ հարկային ռեժիմը փոքրերի համար, ոչ միայն պետք է պահպանել, այլ պետք է ընդլայնել: 
Ցավն այն է, որ այդ ռեժիմից շատ հաճախ օգտվում են այդ նշված մեծ խաղացողները, ինչը եւ կարող է դառնալ հարկային վարչարարության հիմնական հարցը:

Հարկային օրենսգրքի փոփոխությունները պետք են միայն բանից հետո, երբ կորոշվի, թե որ ուղղությամբ է գնալու տնտեսության բարեփոխումների ծրագիրը: 
Պահպանելով կենտրոնացված տնտեսությունը թ՞ե ազատականացնելով եւ ստեղծելով մրցակցային տնտեսություն: 
Եթե պահպանվեու է կենտրոնացված տնտեսություն, ապա անհրաժեշտ կլինի մշակել հատուկ ռեժիմներ, բարձր հարկային դրույքաչափերով այդ ընկերությունների համար եւ ցածր եկամտահարկ աշխատակիցների համար: Բացի այդ, պետք է առանձին սահմանել սոցիալական ապահովության միջոցներ քաղաքացիների համար, որոնք արդեն իսկ սահմանափակ կլինեն իրենց փոքր բիզնես հիմնելու գործում:
Ազատականացված տնտեսսության ուղով գնալու դեպքում պետք է սկզբից լուծել մենաշնորհների, կարտելների, օլիգոպոլիաների հարցը, սահմանափակել դրանց գործունեությունը, ազատել ոլորտները դրանց մասնակցությունից, բացել դաշտը բոլորի համար, միայն դրանից հետո սահմանել հավասար հարկային պայմաններ բոլոր տնտեսվարողների համար առանց արտահայտված արտոնյալ հարկային ռեժիմներից: Դա կարող է տեւել 5-7 տարի:
Միայն այս հարցին իրական պատասխան տալուց հետո կարելի է նախատեսել նոր հարկային փաթեթի մշակումը:

Հարկային վարչարարությունը պետք է ուղղվի պատճառների դեմ պայքարի, ոչ թե սիմպտոմների: 
Մինչեւ օրենդրական փոփոխություններ հարկային մարմինները ահռելի գործ ունեն անելու: 
Ամենօրվա աղմկոտ բացահայտուները վկայում են թե ինչ որ փոքր խանութ ՀԴՄ չի տվել, եւ տուգանվել է: Դրանից հետո ոչ մի աշխատանք չի տարվում պատճառը հասկանալու համար:
Որն է պատճառը այդ ՀԴՄ խախտումների: Արդյոք փոքր ձեռներեցների հարկեր թաքցնելն է: Ամենեւին:
Փոքր խանութը լիովին կախված է իր մատակարարներից, որոնք հիմանկանում մեծ ընկերություններ են, նաեւ Չեբոլների անդամենր: Դրանց մի մասը առ այսօր նորմալ փաստաթուղթ չի տալիս ապրանք մատակարարելիս կամ արհեստականորեն բարդացնում է դրա տալը: Դա վերաբերվում է համարյա բոլոր ապրանքներին, պաղպաղակից եւ հանքային ջից սկսած սիգարետով վերջացրած: Դա պատճառներից մեկը, որ խանութը ստիպված է ՀԴՄ-ով խախտումները փակել: Այդ խանութների եկամուտը հազիվ թե ապահովում են մեկ ընտանիքի համեստ կարիքները: Դրանք չեն չարիքը, սակայն ՊԵԿ գնում է ոչ թե ճիշտ ճանապարհով, այլ հեշտ:
Իսկ ինչպ՞ես են այդ մատակարարները իրենց թույլ տալիս առանց փաստաթուղթ մատակարարում անել: Պատասխանը մեկն է՝ չվերահսկվող մաքսային ներմուծումներ: Մի գուցե ՊԵԿ սկսի այդտեղից, որ հետո շղթայի օրենքով տարածվի փաստաթղթավորումը: 
Հենց դա կլինի պատճառների այլ ոչ թե սիպտոմների դեմ պայքարը:
#մշտադիտանցում