Խավարամտություն

© “……..Իսկ մենք խաղում ենք մեր դերերը, Իսկ ես հոգնել եմ այդ խաղից, ……..Մենք թաքցնում ենք մեր մտքերը, Մենք թաքնվում ենք իրարից ”

Ռուբեն Հախվերդյանին վրա տալը ո՞րն էր: Պարոնայք կեղծ բարեպաշտներ եւ խավարամիտներ, այդ մարդը իր երգերով այնքան բան է ասել բոլորիս, որ մի դար կհերիքի:

Պետության եւ այլ ինստիտուտների կողմից տաբուների գերիներ է դարձել մի մեծ մարդկային զանգված: Խավարամիտ, քիչ մտածող եւ հեշտ կառավարվող:

Լավ ինչքան կարելի է տաբուների գերի լինել: Ցավոտ թեմաներով ազատ կարծիք արտահայտելը դարձել է շքեղություն:

Եկեղեցու մասին խոսել/քննարկել ՝չի կարելի: Միայն ենթարկվել դավանանքներին եւ, իհարկե, սպասավորների ասածներին: Իսկ որ սպասավորները ապրում են հենց իրենց կողմից գրված օրենքներով եւ գաղափարներով, դա էլ քննարկել չի կարելի, աստվածանարգություն է:

Եղեռնի մասին խոսել/քննարկել ՝չի կարելի: Միայն հիշել եւ պահանջել:

Ղարաբաղի մասին խոսել/քննարկել՝ չի կարելի: Միայն դոշին խփել եւ ասել, թե մերնա:

Սեռական փոքրամասնությունների մասին, վայ վայ վայ, խայտառակություն է, խոմ սորոսական չ՞եք: Հարգելիներս, նրանք մեր հասրակությունից են, էլ չասեմ քաղաքացի: Ի դեպ, նրանց Սորոսը չի ներմուծել Հայաստան, փոքրամասնությունների տոկոսը անփոփոխ է արդեն իսկ 2000 տարի: Ինչ եք անելու, բացի կարմրելուց կամ ագրեսիա դրսեիորելուց: Դե գնացեք Փարաջանովի թանգարանի մոտ պիկետ արեք:

Սեռական հարաբերությունները չեն քննարկվում: Ամոթ է, բա: Բայց դա չի խանգարում ուրիշի անկողնում քուջուջ անել, թե մթոմ, օրինակ, “էս ինչ կին է, բանտարկված հանցագործի հետ է ամուսնացել, ընտանիքը թողել է”: Ձ՞եզ ինչ: Ինչ կապ ունի դա օրենքի կամ անձնական կյանքի հետ: Բայց արի ու տես, հենց որ մի լուրջ թեմա է պետք քննարկել, օրինակ սեռական դաստիարակությունը, “պահպանողականները” բոլոր ծակերից դուրս են գալիս եւ հայու գենի հեքիաթներ պատմում, իսկ մեզ միեւնույն է հայաթն է դաստիրակում: Երեխաներին էլ հաստատ արագիլն է բերում:

© “….. Ես իջեցրել եմ իմ դրոշը, Հպարտություն կոչվող նավի
…. Վիճակը իմ խիստ անօրոշ է`, Պարտության մեջ եմ կամովի”


Ի՞նչ է ասել Հախվերդյանը, հարգելի կերծ բարեպաշտներ: Ինչ է որ ասել է, դա հաստատ ավելի շատ քննարկման առարկա էր, քան թե վայնասունի պատճառ:

Ասել է, թե “թուրքական երաժշտություն է եկել Ղարաբաղից, վեկալեք գնացեք ձեր մուղամներով եւ նամազներով”: Էս ինչ կորդեբալետ սարքեցին: Ղարաբաղի մասին բան քննարկել չ՞ի կարելի:

Առարկեք, ասեք թե, a) Ղարաբաղից չի եկել, b) Չենք վեկալի ու գնա, c) Մուղամը թուրքական չի, այլ մերնա, d) Թուրքական թող լինի, մայկատռուսիկ թուրքական լավա , էս լավ չ՞ի …. Ընդգծեք անհրաեշտը կամ շարունակեք ….

Թե չէ ինչ կապ ունի Ղարաբաղյան պատերազմը, շարժումը, մեկ ազգը: Էդ “խնդիր ունենք լուծելու” կարգախոսով էր ծածկվում վերջին 20 տարվա գողությունը եւ պետության կազմաքանդումը:

Սուտի մտավորականները եւ քաղաքական գործիչները գրգռվեցին:

Դեռ երեկ, Հ1 հաղորդավարներից դասեր էինք ստանում, թե ոնց մեզ պահենք մարտի մեկին ու ճիշտ տխրենք: Հա հա, Հ1-ից:

Դե ԲՀԿ-ական պատգամավորներին ոչ ոք չի հասնի: Նույն նրանք, ով տասը տարի ման էին գալիս Մյասնիկյանի արձանը, որ ծաղիկ դնեն մարտի մեկին, միայն այս տարի գտան տեղը:

Ու հիմա արցախցիներից ներողություն են խնդրում: Հախվերդյանի համ՞ար: Հախվերդյանը ձերը չէ, որ իր փոխարեն ներողություն խնդրեք, այլ մերն է: Բան ասող լինի, մենք կպաշտպանենք:

Նույն եռանդով ներողություն խնդրեիք հայաստանցիներից, երբ Բերդձորում ջարդում էին ավտոարշավի մասնակիցներին, թափ էին տալիս ինչ որ առանձին պետության զինանշան:

Երեկոյան անբարոյականության աստիճանը հասավ աբսուրդի: Հայաստան հիմնադրամի նախկին տխրահռչակ տնօրենը թուրք անվանեց Հախվերդյանին: Արցախի համար ամբողջ աշխարհով հավաքած(մուրած) գումարից կազինոյում մի քանի հարյուր միլիոն վատնած անձը ինչ որ տրամաբանական ճգնաժամի մեջ ընկավ:

Եթե մի սերունդ իր երգերով դաստիրակած երգիչը հարց է բարձրացնում կամ էլ նույնիսկ “պասլատ” անում, պետք է ուշադիր նայել այդ հարցին, այլ ոչ թե էլի կարմրել:

Պարոնայք կեղծ բարեպաշտներ եւ խավարամիտներ, ամոթը թողեք ուրիշ դեպքերի համար, երբ կորոշեք բանակից ու մանկատնից փող գողանաք, կամ կաշառակերությամբ, դավաճանությամբ եւ ստախոսությամբ զբաղվեք: Այ էդ ժամանակ մի քիչ ամաչեք:

© “Քո իսկական սիրահարները Քեզ լքեցին, իմ էրևան 
Անտերուդուս մուրացկանները Դարձան քեզ տեր ու տիրական։
«Ես քեզ սիրում եմ» էս խոսքերը Ասում եմ քեզ, իմ էրևան, 
Արժեր հասնել աշխարհի ծերը, Որ էս բառերը հասկանամ”

#խավարամտություն #ամաչենքմիասին